Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ-ադրբեջանական մարտեր Մինսկում

Հայ-ադրբեջանական մարտեր Մինսկում
06.07.2017 | 09:24

Հուլիսի 5-ին Մինսկում սկսվել է ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻ գլխավորությամբ:
Աշխատանքային առաջին օրվա մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը նշեց, որ մշտական հանձնաժողովը հաստատում է օրակարգը, լսում անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքների, այցերի հաշվետվությունը:


-Ի՞նչ ընթացք ունեցավ նիստը:
-Նիստը բացեց Վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենը, քննարկվեցին պրակտիկ և աշխատանքային հարցեր, ֆինանսական հաշվետվությունը, բյուջեն: Մի շարք դիտորդական առաքելությունների ղեկավարներ ներկայացրին տեղեկություններ ընտրական առաքելությունների կատարած աշխատանքների մասին: Ելույթ ունեցավ նաև Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության համակարգող, իսպանացի պատվիրակ Սանչես Ամորը, դրական ներկայացնելով ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները, առանձնահատուկ ընդգծելով բավականին տպավորիչ դրական փոփոխությունները՝ իրավական, տեխնիկական, կազմակերպչական և այլն, նշելով նաև որոշ խնդիրներ, որոնց ուղղությամբ երկիրը պետք է շարունակի աշխատանքը: Նշեմ, որ մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին մասնակցում է ամբողջապես նոր կազմով, որտեղ ներառված են պատգամավորներ Տիգրան ՈՒրիխանյանը (ԾԴ) և Արարատ Միրզոյանը («Ելք»): Մշտական կոմիտեի նիստին մասնակցում է միայն պատվիրակության ղեկավարը, իմ ելույթում ես ներկայացրի նոր պատվիրակությանը, անցած ժամանակաշրջանը և շարունակական խնդիրները, անդրադարձա ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի փակման խնդրին, որի մասին ցավով խոսել են նախագահ Կրիստին Մուտոնենը, Սանչես Ամորը և Քրիստիան Վիգենինը: Աշխատանքային մթնոլորտի մեջ փորձեցին լարում մտցնել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան և ԽՎ-ի ադրբեջանցի փոխնախագահ Ազայ Գուլիևը՝ սկզբից բացելով մի թեմա, ընդգծելով, որ իրենց ընտրողները չեն հասկանում, թե ինչու կոնֆլիկտի լուծման գործում ՄԽ-ն արդյունքներ չունի, նրանց պետք է հրավիրել Վեհաժողով, հարցեր տալ, պատասխաններ պահանջել, և արհամարհեցին ամենօրյա սահմանային միջադեպերն և զոհերին: Ես ստիպված եղա գործընկերներին ներկայացնել տեղեկատվություն, որ ընդամենը օրեր առաջ ՄԽ համանախագահներն ընդունել են հայտարարություն, որտեղ թերևս առաջին անգամ հասցեական և հատուկ նշել են, որ հենց Ադրբեջանն է սահմանային միջադեպերի նախաձեռնողը և ուղղակիորեն դիմեցին Ադրբեջանի ղեկավարությանը՝ ձեռնպահ մնալ հետագա էսկալացիայից և դիտարկել միջոցներ, որոնք թույլ կտան իջեցնել լարումը շփման գծում և Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում: Տեսնելով, որ ձախողվեցին, և հարձակումը սպասված արդյունքը չտվեց, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը նորից ձայն խնդրեց և խոսեց երեկվա սահմանային իրադարձությունների մասին, քաղաքացիական բնակչության զոհերի և այլն: Նրա այդ գրոհը նույնպես համարժեք պատասխան ստացավ: Եվրոպայի գործընկերներին մանրամասն ու փաստարկված ներկայացրեցի իրավիճակը, նշելով, որ ապրիլյան պատերազմի օրերին կատարելով լայնամասշտաբ ագրեսիա շփման գծի ողջ երկայնքով՝ Ադրբեջանը պատճառ դարձավ հարյուրավոր զոհերի՝ ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զինվորականների: Իսկ դրանից հետո համարյա ամենօրյա ռեժիմով խախտում են 1995-ին եռակողմ ստորագրած՝ ԼՂՀ, Ադրբեջան, Հայաստան հրադադարի պայմանագիրը, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են լինում սահմանների երկու կողմում: Ադրբեջանը միակողմանի չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների որոշումները շփման գծում հսկման սարքեր տեղադրելու վերաբերյալ և պարզից էլ պարզ է, որ հրադադարը խախտողները չեն ուզում տեղադրել հսկման միջոցներ: Սակայն Հայաստանը միակողմանի այդ միջոցները տեղադրում է և միջազգային հանրությունն ունի հնարավորություն հստակ տեսնելու՝ ով է նախահարձակը և նախաձեռնողը: Ադրբեջանական մշտական մեղադրանքին 20 %-ի մասին, պատասխանեցի, որ հայ ժողովուրդը պայքարում է իր օրրանում, իր պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու համար, ինքնորոշման իր իրավունքը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Հրաձգությունը ավարտվեց՝ նախաձեռնողներին օգուտներ չբերելով, ինչպես միշտ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ